Մի հարց ունեմ...
Եթե կախարդական փայտիկ ունենայիք հենց հիմա, ի՞նչ կխնդրեիք։ Շա՞տ գումար, ճանապարհորդել աշխարհով մե՞կ, լինել հայտնի՞, թե՞...
Իսկ ի՞նչ կլինի, եթե ասեմ, որ կարող եք ունենալ դա և շատ այլ երազանքներ, որ մտածել եք շատ հեռու և անհասանելի են։ Մեզնից շատերը ունեն բազում երազանքներ, սակայն շատ քչերն են հասկացել մեր մարմնի ուժը և թե ինչպես կարող են ծրագրավորել իրենց միտքն ու մարմինը և հեշտորեն հասնել իրենց երազանքներին։
Մեր Մտքի ուժը
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են մեր մտքերը ազդում մեր իրականության վրա։ Պարզվում է, որ թե ինչպես ենք մենք մտածում սերտորեն կապված է ոչ միայն մեր մտավոր վիճակի, այլ նաև մեր առողջության և ընդհանուր բարեկեցության հետ։
Պատկերացնենք, որ ամեն մի միտք հրահանգ է ուղարկում մարմնին։ Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղը ոչ միայն մեզ օգնում է մտածել, այլ նաև հաղորդագրություններ է ուղարկում մեր մարմնի բոլոր բջիջներին։ Երբ մենք մտածում ենք, մենք ստեղծում ենք էմոցիաներ և հույզեր, որոնք իրենց հերթին ստեղծում են քիմիական ռեակցիաներ։ Այն պահին, երբ մենք ունենում ենք օրինակ ուրախության, բավարարվածության, ազատության զգացում, մեր ուղեղում տեղի են ունենում քիմիական ռեակցիաներ։ Օրինակ՝ սթրեսն ու անհանգստությունն արտադրում են կորտիզոլ հորմոներ, որոնք կարող են թուլացնել մեր իմունային համակարգը, մինչդեռ դրական մտքերն ու զգացմունքներն արտադրում են դոֆամին և սերոտոնին, քիմիական նյութեր, որոնք մեզ օգնում են լավ զգալ և նպաստում են մեր առողջությանը:
Մտքի և Մարմնի Կապը
Մեր մարմինը հզոր և ճկուն համակարգ է, որը զինված է ընկալիչների բարդ համակարգով, որոնք արձագանքում են մեր ուղեղի ուղարկած քիմիական հաղորդագրություններին: Եկեք դա ընդունենք որպես բարձր տեխնոլոգիական հաղորդակցման ցանց: Երբ մենք ունենում ենք բացասական մտքեր, մեր ուղեղը սթրեսային ազդանշաններ է ուղարկում, որոնք կարող են հանգեցնել սրտի հաճախության բարձրացման, մկանների լարվածության և մարսողության դանդաղեցման: Մյուս կողմից, դրական մտքերը կարող են հանգստացնել մարմինը, նվազեցնել սթրեսը և բարելավել մեր ընդհանուր առողջությունը:
Ինչպե՞ս են Մեր Մտքերը Ստեղծում Մեր Իրականությունը
Մեզնից շատերը (այդ թվում՝ ես նախկինում) առավոտյան արթնանում են մեր խնդիրների մասին մտքերով, կամ, թե ի՞նչ պետք է անեն այդ օրը, այդ ամենը հանգեցնում է սթրեսի և անհանգստության: Էլ չեմ ասում այն բոլոր բացասական մտքերի և զգացմունքների մասին, որոնք մենք ունենում ենք ամբողջ օրվա ընթացքում...
Բայց եկեք պատկերացնենք...
Առավոտյան արթնանում ենք լի դրական մտքերով և երախտագիտության խորը զգացումով։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս դա կազդի այդ օրվա վրա։
Մեր մտքերը ազդում են օրվա հետագա ընթացքի վրա և ձևավորում են մեր իրականությունը: Եթե պարբերաբար ունենում ենք բացասական մտքեր, կամ մտածում ենք ձախողման կամ սահմանափակումների մասին, հավանաբար մեր հետագա քայլերը ուղված կլինեն նրան, որ ամրապնդեն այդ համոզմունքները: Եվ հակառակը, եթե առավոտյան արթնանում ենք հաջողության, առողջության և երջանկության մասին մտքերով, մեր գործողությունները կուղվեն հենց այդ մտքերին, ինչը մեզ կմոտեցնի մեր նպատակների իրականացմանը: Թվում է, շատ պարզ է, սակայն մենք երբեմն բարդացնում ենք մեր կյանքը՝ մեր միտքը լցնելով այն ինֆորմացիայով և մտքերով, որոնք բնավ չեն ծառայում մեր նպատակներին։
Այնուամենայնիվ, կա նաև մի այլ տեսանկյուն, այստեղ ես չեմ խոսում թոքսիկ պոզիտիվի մասին: Իմ կյանքում այնքան շատ մարդիկ էին ինձ ասում, թե ինչու՞ եմ ես միշտ այդքան տխուր և անհանգիստ, ինչու՞ եմ միշտ սթրեսի մեջ, որ պետք է ժպտամ և դրական մտածեմ, և ամեն ինչ լավ կլինի։
Շատ կարևոր է իրական պոզիտիվությունը տարբերել թոքսիկ պոզիտիվությունից: Թոքսիկ կամ թունավոր պոզիտիվությունը մեզ ստիպում է ճնշել մեր իրական զգացմունքները, ինչը կարող է վնասակար լինել երկարաժամկետ հեռանկարում: Դրա փոխարեն, մենք պետք է հասկանանք, ճանաչենք, թե ինչ ենք զգում և կարգավորենք այդ զգացմունքները, որպիսի կարողանանք բաց թողել դրանք և լիարժեքորեն լինենք երջանիկ։ Ինձ այդ հարցում շատ է օգնել օրագրում իմ մտքերի և զգացմունքների մասին գրելը, որը ոչ միայն բացահայտում է, թե իրականում ինչ ենք զգում, այլ օգնում է նաև գտնել ուղիներ, դրանք հաղթահարելու համար։
Այսինքն կեղծել, մինչև կհասնես այդ կարգավիճակին, այս դեպքում միայն վնասում է մեզ:
Լավ, բայց ինչպե՞ս կարող ենք աշխատել այս ուղղությամբ:
Ինչպե՞ս Ստեղծել Անկեղծ Դրական Մտքեր և Էմոցաներ
Կան մի շարք հրաշալի և հզոր տեխնիկաներ, և եթե դրանք ճիշտ կատարվեն, ապա կարող են օգնել մեզ վերածրագրավորել մեր ենթագիտակցական համոզմունքները և ճիշտ սովորությունների հետ համադրելով և հետևողական մնալով՝ իսկապես կարող ենք հասնել անհավանական արդյունքների: Այս պրակտիկաները լիովին փոխեցին իմ կյանքը, և ես ուզում եմ դրանցով կիսվել նաև ձեզ հետ:
Մեդիտացիաներ - այս պրակտիկան օգնում է մեզ գիտակցել մեր մտքերն ու զգացմունքները, ինչը թույլ է տալիս ավելի լավ կառավարել դրանք: Ամեն օր, մի քանի րոպե հատկացնելով և կենտրոնանալով մեր շնչառության վրա, մենք կարողանում ենք կողքից դիտարկել մեր մտքերը՝ առանց դրանք դատելու: Մեդիտացիաները ամբողջովին փոխեցին իմ կյանքը, օգնելով ինձ հաղթահարել իմ կյանքի ամենադժվարին օրերը, հասկանալ և անդրադառնալ նույնիսկ այն զգացմունքներին, որոնց մասին անգամ գաղափար անգամ չունեի։
2. Երախտագիտության պրակտիկա - Առավոտյան հեռախոսը վերցնելու փոխարեն, առաջին բանը, որ կարող եք անել, դա օրը սկսել շնորհակալություն հայտնելով այն ամենի համար, ինչ արդեն ունեք: Երախտագիտությունը գիտականորեն ապացուցված է, որ խթանում է մեր դրական մտածելակերպը, բարձրացնում իմունային համակարգը, ինչպես նաև ազդում է մեր ենթագիտակցական մտքի վրա՝ ստեղծելով նոր նյարդային ուղիներ, որոնք պարբերաբար կրկնելու դեպքում ամրապնդվում են և ստեղծում են մեր իրականությունը։ Այսինքն պարբերաբար կատարելով սա յուրաքանչյուր առավոտ մենք ոչ միայն ստեղծում ենք օրվա դրական սկիզբ, այլ նաև դեպի մեզ ենք գրավում նոր հնարավորություններ և նոր դրական իրականություն։
Այդ իսկ պատճառով ես մշակել եմ այս մեդիտացիան, որը իր մեջ ներառում է տարբեր գիտականորեն ապացուցված տեխնիկաներ, հաճախականություններ, որոնք օգնում են ուղեղին ընդունել ընկալունակության բարձր մակարդակ և արագացնում այդ նյարդային ուղիների ստեղծումը։ Այսինքն, այս պրակտիկայի կրկնողությունը կնպաստի նաև դեպի ձեզ գրավելու նոր դրական փոփոխություններ։
Որպեսզի մեդիտացիան լինի արդյունավետ, անհրաժեշտ է այն կատարել ամեն առավոտ կամ եթե ցանկանում եք, որ այն ավելի հզոր լինի, արեք դա առավոտյան, երբ արթնանում եք և երեկոյան քնելուց անմիջապես առաջ: Կատարելով այն առնվազն 21 օր, կտեսնեք, թե ինչպես է ձեր աշխարհը փոխվում դեպի լավը: Նյարդագիտության վրա հիմնված այս մեդիտացիան ապացուցված է, որ ամենահզոր մեթոդն է դրական էմոցիաներ և երազանքների կյանքը ստեղծելու համար:
Պատրա՞ստ եք վերափոխել ձեր օրը: Կատարեք այս մեդիտացիան ամեն օր:
3. Վիզուալիզացիա - Պատկերացրեք, որ հասել եք ձեր բոլոր նպատակներին, պատկերացրեք, թե ինչ հույզեր կզգաք և ինչ կանեիք։ Վիզուալիզացիան լավագույն մեդոդներից է, որը ազդում է մեր ենթագիտակցական ուղեղի վրա։ Այն ստեղծում է նույն զգացմունքները և հույզերը, որոնք կզգայիք, եթե իրականում այն, ինչի մասին երազում ենք դառնար իրականություն։
Ես շատ տեխնիկաներ եմ փորձել, և երբ ծանոթացա և առաջին անգամ կիրառեցի վիզուալիզացիան, զարմացա, թե որքան լավ է այն աշխատում, բայց հետո, երբ դադարեցի այն անել, ամենը վերադարձավ իր հին օրինաչափություններին: Հետո միայն հասկացա, որ այն ճիշտ չեմ կատարել: Այսպիսով, այս վերջին մի քանի տարիների ընթացքում ես ժամանակս օգտագործեցի՝ ստեղծելու և կատարելագործելու իմ սեփական վիզուալիզացիոն մեդիտացիան, որտեղ ես միավորել եմ մի քանի հզոր գործիքներ, որոնք ապացուցված են նյարդաբանության կողմից, ինչպես նաև անձնական փորձով, արագ և մնայուն արդյունքներ ստանալու համար։ Այսպիսով, արդյունքը պարզապես փոփոխություն չէ, դուք իրականում դառնում եք այնպիսին, ինչպիսին պատկերացնում եք և դա կրում է երկարաժամկետ բնույթ: Ինչքան էլ, որ զարմանալի հնչի, սակայն սա ամենարդյունավետ տեխնիկաներից է, որը միանգամայն փոխեց իմ կյանքի ընթացքը։
Իսկ ամենալավ նորությունն այն է, որ այժմ կարող եք կատարել այս մեդիտացիան նաև դուք և կատարելով սա յուրաքանչյուր օր, առավոտյան և երեկոյան, առնվազն 21 օրվա ընթացքում՝ կնկատեք, թե ինչպես է ձեր երևակայությունը դառնում իրականություն։
Պատրա՞ստ եք ստեղծել ձեր երազանքների կյանքը: Սկսեք վիզուալիզացիայի պրակտիկան հենց հիմա:
4. Օրագրի վարում: Օրագրի մեջ գրի առնելը իմ ամենասիրելի գործիքակազմերից մեկն է, որը օգնում է մենակ լինել ինքդ քեզ և քո զգացմունքների հետ։ Երբ գրի ես առնում քո մտքերը, դու բացահայտում ես քեզ այլ՝ լիովին նոր տեսանկյունից։ Այդ ժամանակ սկսում ես գիտակցել, թե ինչն է քեզ անհանգստացնում, և քո ուղեղը սկսում է գտնել պատասխանները: Դա այնքան հիանալի է, որ խորհուրդ կտամ բոլորին փորձել։ Գրագրումը թույլ է տալիս անցնել զգացմունքների միջով, պարզել և հասկանալ, թե ինչն է մեզ անհանգստացնում, գտնել պատճառահետևանքային կապերը և դառնալ ավելի ինքնազեկ։
Եթե դեռ չեք փորձել, կամ չգիտեք, թե որտեղից սկեք, այս ուղեցույցը ձեզ կօգնի սկսել և օգնող հարցերի միջոցով կկարողանաք ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ և ձեր զգացմունքները։
Դե ի՞նչ, պատրա՞ստ եք սկել։
Եվ վերջինը, բայց ոչ պակաս կարևորը....
5. Շրջապատեք ձեզ դրականով. Շփվեք այն մարդկանց հետ, ովքեր ձեզ ոգևորում և ոգեշնչում են: Սպառեք այնպիսի կոնտենտ, որը խթանում է դրական մտքերը և աճը։
Մեր մարմինը միշտ լսում է մեր մտքերը, և մենք իսկապես դառնում ենք այն, ինչ մտածում ենք: Մշակելով ավելի բարձր գիտակցության մտածելակերպ և ուշադիր լինելով մեր մտքերին՝ մենք կարող ենք ազդել մեր մտավոր և ֆիզիկական առողջության վրա, ձևավորել մեր իրականությունը, հուզական բարեկեցությունը և ընդհանուր կյանքի բավարարվածությունը: Սկսեք այսօրվանից՝ փոքրիկ քայլեր անելով դրական ներքին երկխոսություն զարգացնելու համար: Ձեր ապագա եսը շնորհակալություն կհայտնի ձեզ դրա համար:
Այսպիսով, ինչի՞ մասին կընտրեք մտածել այսօր: Հիշեք, որ ձեր մտքերը հզոր են: Օգտագործեք դրանք խելամտորեն և կտեսնեք, թե ինչպես են նրանք ձևավորում այն հիանալի իրականությունը, որին դուք արժանի եք:
Տիրապետիր քո մտքին, և դու կգտնես, որ ապրում ես ավելի իրական և լիարժեք կյանքով: Եվ մի մոռացիր, որ դու հզոր ես, ու ես հպարտանում եմ քեզանով:
Սիրով՝
Մարիա
Այս հոդվածը հանդիսանում է Mind Rise Hub -ի մտավոր սեփականությունը և տարածելիս անհրաժեշտ է նշել հոդվածի աղբյուրը։