Երջանկության Մետաֆիզիկան։ Կերտիր Կյանքդ Գիտակցաբար
- Sona Vanyan
- Mar 25
- 4 min read
Հասկանալով ձեր անձի հզորությունը և վերականգնելով ձեզ իրական ուժը, ոչ միայն ձեր կյանքը կփոխեք դեպի լավը, այլև կազդեք ամբողջ աշխարհի էներգետիկ դաշտի վրա։
Յուրաքանչյուր միտք, արարք և վերաբերմունք ընկալվում է տիեզերքի կողմից անփոփոխ կերպով, և հասկացվում է որպես պահանջ' այն ձեր իրականության մեջ նյութականացված տեսնելու, հետևաբար հայելու պես ու տիեզերքում սահմանված ընտրության իրավունքի օրենքով՝ այն ձեզ է անդրադարձնում որպես նյութականացված իրականություն և ֆիզիկական փորձառություն՝ հարգելով ձեր ընտրություններն ու ցանկությունները։

Իսկ ո՞րն է երջանկության մետաֆիզիկան։
Դա այն գիտակցումն է, որ երջանկությունը գալիս է ոչ թե դրսից, այլ մեր ներքին դրույքաչափերից՝ մեր մտածելակերպից, զգացմունքներից ու էներգետիկ դաշտից։ Երբ ներսում խաղաղություն կա, մեր կյանքում նույնպես ձևավորվում է ներդաշնակություն։
Եթե մարդկությունը հասկանար կյանքի իրադարձությունների հիմքում ընկած մետաֆիզիկական օրենքները և սովորեր իր մտքերն ու զգացմունքները ճիշտ ուղղությամբ տանել, ապա յուրաքանչյուր մարդ ձեռք կբերեր իր կյանքն ակնթարթորեն փոխելու ուժ։ Ավելին, մարդիկ կկարողանային ազդել նաև ողջ աշխարհի ընթացքի և ճակատագրի վրա։
Ինչո՞ւ է մեր իմաստուն նախնին ասել՝ «Ինչ ցանես, այն էլ կհնձես»։
Որովհետև ինչպես ելակի սերմից խնձոր չի աճի, այնպես էլ պարտվողի մտածելակերպով հնարավոր չէ հաղթանակ կերտել։ Յուրաքանչյուր հաղթանակ պահանջում է, որ դուք տիեզերքին ուղարկեք հաջողության թրթիռներ՝ ձեր մտքերի, խոսքերի և արարքների միջոցով, որպեսզի այն նույն կերպ արձագանքի։
Ինքներդ ձեզ հետ զրուցելիս, մյուսների հետ հաղորդակցվելիս, ուշադրություն սկսեք դարձնել ձեր ամեն խոսքին ու մտքին ու սկսեք շտկել դրանք այնպես' կարծես ինչ որ մի անհայտ ձեռք ամեն պահի գրանցում է ձեր պատվերը, որ հետո ձեր պատվերը կատարի նույնությամբ ու կյանքի կոչի ու ձեզ մատուցի ձեր ասածները։
Սկսեք հենց հիմա։ Եվ փոխանակ դժգոհելու, սկսեք ուշադրությունը ուղղել և երախտապարտ լինել այն բոլոր դրական բաների համար, որ հենց հիմա վայելում եք, սկսած առողջ մարմնից, ձեզ սիրող մարդկանցից, ձեր շուրջը տիրող առատութունից և այլն։ Ասելով և իսկապես հավատալով, որ իսկապես շնորհակալ եք ձեր կյանքում առկա բարիքների համար, տիեզերքը դա ընդունում է որպես պահանջ՝ հաստատելով, որ դուք ցանկանում եք ավելի շատ դրական իրականություն։
Խուսափեք ինքներդ ձեզ մեղադրելուց, քանի որ դա ստեղծում է նոր իրավիճակներ, որոնք կրկին ձեզ առիթ կտան մեղադրել ինքներդ ձեզ։ Ուշադիր եղեք նաև ձեր շրջապատի մարդկանց նկատմամբ. նրանք արտացոլում են ձեր ներքին համոզմունքները կյանքի մասին՝ ծառայելով որպես ձեր իսկ ստեղծագործության կենդանի օրինակներ։ Կյանքը նախ ստեղծվում է ձեր ներաշխարհում, ապա արտացոլվում է արտաքին աշխարհում՝ արտահայտվելով նաև այլ մարդկանց միջոցով։
Երբեք մի կասկածեք ձեր ներքին ուժի վրա։ Լիովին գիտակցեք, որ դուք եք ձեր իրականության հեղինակը։
Սկսեք այսօրվանից մաքրել ձեր մտքերը։ Կյանքում ոչինչ պատահական չէ։ Ինչի վրա կենտրոնանաք, այն էլ կիրականանա։ Փոխանակ ձեր անհանգստությունը սնուցելու բացասական մտքերով ու վախերով, գիտակցաբար ընտրեք պատկերացնել և ստեղծել դրական իրականություն։
Օրինակ, եթե ձեր երեխան ճանապարհորդում է, մի անհանգստացեք ու մի ասեք՝ «Զգույշ կլինես», կամ մի պատկերացրեք վախեցնող սցենարներ։ Փոխարենը, ինքներդ ձեզ վստահեցրեք, որ դուք ընտրում եք ապահովություն և ուրախ ճամփորդություն։ Զգացեք երախտագիտություն նրա ապահով տեղ հասնելու համար, պատկերացրեք, թե ինչպես է նա վայելում իր թռիչքը և հանգիստ վայրէջք կատարում։ Կարող եք նույնիսկ տեսնել ձեր մտքում, թե ինչպես եք արդեն հեռախոսով խոսում նրա հետ, և նա ասում է, որ հրաշալի ճանապարհորդություն է ունեցել։
Պատկերացնելիս, երբ ողջ ցիկլով պատկերացնում եք մինչև ձեր ուզած ավարտին հասնելու կետը, և դրա հետ միասին զգում եք նոր իրականության բոլոր զգացմունքները, տիեզերքը անխոս ընդունում է ձեր պատվերը ու անմիջապես նույնությամբ արտացոլում իբրև եղելություն։
Սկզբում այս գաղափարի հանդեպ կլինի թերահավատության զգացում անկասկած, սակայն հաստատուն եղեք, որոշեք, թե ինչ եք ուզում ձեր համար, ձեր ընտանիքի համար, ձեր քաղաքի ու երկրի համար, ու ողջ երկրագնդի համար ու մտքով կերտեք ձեր նոր ու հաջողակ իրականությունը, կյանքը շուտով լրիվ նոր ընթացք կստանա ձեր համար։ Այդպես էլ արել եք մինչև հիմա, առանց գիտակցաբար դրա վրա կենտրոնանալու։ Իսկ հիմա, երբ հստակ հասկանում եք, թե ով է ձեր իրականության պատասխանատուն ու ստեղծողը, ուժ ունեք ամեն վայրկյան այն տանել այն ուղղությամբ ինչպես դուք եք կամենում։
Եվ հիշեք սա աշխատում է թե դրական և թե բացասական տրամադրվածության ժամանակ, և բոլոր ուղերձները վերադարձվում են սկզբնաղբյուրին, ու հետ գալիս են այնտեղ' որտեղից արձակվել են։
Հիշեք նորից իմաստախոս ժողովրդին. «Մարդն ինչ անի, իրեն կանի»։
Հաջողությամբ կերտեք ձեր նոր իրականությունը։ Սովորեք նոր հնարարքներ' միտքը վերադաստիարակելու ու հղկելու ձեր վատ սովորությունները։ Ամեն ինչ փոփոխական է, ձեր ճակատագիրն էլ ձեր ձեռքում։
Ուշադիր վերածրագրավորեք ձեր իրականությունը
Գիտակցաբար ընտրեք զորացնող համոզմունքներ: Ձեր ենթագիտակցական միտքը կլանում է այն, ինչ դուք բազմիցս մտածում և ասում եք: Փոխարինեք սահմանափակող մտքերը հաստատումներով, որոնք ամրապնդում են ձեր իրականությունը ձևավորելու ունակությունը: «Ես չեմ կարող դա անել» ասելու փոխարեն, վերակազմակերպեք այն այսպես. «Ես սովորում և աճում եմ ամեն օր»:

Պատկերացրեք զգացմունքներով. երևակայության ուժն անսահման է: Տեսեք, որ դուք արդեն ապրում եք ձեր ուզած կյանքով և զգացեք էմոցիաները, կարծես դա տեղի է ունենում հիմա: Երբ ձեր մտքերն ու զգացմունքները համադրում եք ձեր տեսլականի հետ, բնականորեն գրավում եք և կյանքի եք կոչում այն բոլոր հանգամանքները՝ որոնք դրանք իրականություն կդարձնեն:
Գործիր այնպես, վարվիր այնպես, կարծես քո նպատակներն արդեն իրականացել են: Ընտրիր, խոսիր և համահունչ եղիր քո ապագա տարբերակի հետ: Սա փոխում է քո էներգիան և ազդում քո իրականության վրա այնպես, ինչպես դու կարող ես նույնիսկ գիտակցաբար չընկալել կամ դեռ չպատկերացնել:
Ամեն ինչ մոդուլավորելի է, և քո կյանքը քո ձեռքերում է:
Իրականությունը, որը դու ապրում ես, այն է, որը դու ընտրում ես ստեղծել: Յուրաքանչյուր միտք, համոզմունք և գործողություն ծառայում է որպես վրձնի հարված քո ճակատագրի կտավի վրա: Որքան ավելի միտումնավոր նախագծես քո ներաշխարհը, այնքան ավելի ներդաշնակորեն կհամապատասխանի այն քո արտաքին աշխարհին:
Կերտիր կյանքդ գիտակցաբար և կյանքդ կբարելավվի բոլոր առումներով:
Հեղինակ՝
Սոնա Վանյան
Այս հոդվածը հանդիսանում է Mind Rise Hub -ի մտավոր սեփականությունը և տարածելիս անհրաժեշտ է նշել հեղինակին և հոդվածի աղբյուրը։