top of page
Light and Shadow

Դարձի՛ր Մեր Ընտանիքի Անդամը

Ստեղծիր Կայուն Փոխակերպում

Mind Rise Hub | Մեր Մասին

Մեզ Հետ

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Մենք ձգտում ենք ոգեշնչել մարդկանց հասնելու իրենց ամենահզոր ներուժին` ներդաշնակեցնելով իրենց միտքը, մարմինը և հոգին և փոխակերպել իրենց կյանքը:

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Մենք օգնում ենք քեզ կապ հաստատել քո բարձր գիտակցության հետ, ապրել հավասարակշռված և ներդաշնակ կյանքով

ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԶՈՐԱՑՈՒՄ

ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԻԱՎՈՐՈՒՄ

ԱՃ

Ինչպե՞ս Կարող ենք Քեզ Օգնել

01

ՔՈ ՄՏՔԻ ՈՒԺԸ

Մենք տրամադրում ենք գործիքակազմ և տեխնիկաներ՝ քո միտքը կատարելագործելու համար: Մեդիտացիայի, գիտակցության և ճանաչողական պրակտիկայի միջոցով դու կբարձրացնես քո մտավոր հստակությունը և կհասնես ներքին խաղաղության խորը զգացողության: Հզորացրու քո միտքը, ազատվիր սահմանափակող համոզմունքներից և ստեղծիր այնպիսի մտածելակերպ, որն աջակցում է քո աճին և հաջողությանը:

02

ԱՌՈՂՋ ՄԱՐՄԻՆ:
ԲԱՐՁՐԱՑՐՈՒ ՔՈ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Քո մարմինը փոխակերպման հզոր գործիք է: Առողջության ամբողջական պրակտիկաների, էներգիայի հետ աշխատանքի և մտավոր հնարքների միջոցով Mind Rise Hub-ն օգնում է քեզ ակտիվացնել և հզորացնել քո ֆիզիկական եսը:

Ձեռք բեր հավասարակշռություն, կենսունակություն և ուժի նոր զգացում, որը կտանի քեզ դեպի ընդհանուր բարեկեցություն:

03

ՀՈԳԻ: ԿԱՊ ՀԱՍՏԱՏԻՐ ՔՈ ԲԱՐՁՐ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հոգին ընդգրկում է մեր ամբողջ էությունը։ Mind Rise Hub-ն ուղղորդում է քեզ խորացնել կապը քո բարձր գիտակցության և համընդհանուր ինտելեկտի հետ: Հոգևոր պրակտիկաների, մտորումների և մեդիտացիոն ճամփորդությունների միջոցով դու կհասնես քո իրական նպատակներին, կօգտագործես անսահման հնարավորությունները և կզգաս խորը հոգևոր աճ:

Մեր Առաքելությունը

Ես հիմնադրել եմ Mind Rise Hub-ը՝ նպատակ ունենալով տրամադրել մատչելի և տրանսֆորմացիոն ռեսուրսներ մտքի, մարմնի և հոգու համար: Փոխելով իմ սեփական կյանքը, բարելավելով առողջությունս, կյանքիս յուրաքանչյուր բնագավառում կայուն փոփոխություններ ստեղծելով՝ այժմ իմ առաքելությունն եմ համարում օգնել ՔԵԶ ստեղծել մի կյանք, որտեղ դու կարող ես զարգանալ ֆիզիկապես, մտավոր, հոգևոր և ֆինանսական բնագավառներում:

Mind Rise-ում մենք նվիրված ենք անձնական աճին, համապարփակ հաջողությանը և ընդհանուր բարեկեցությանը` շարունակական կրթության, գործնական տեխնիկայի և աջակցող համայնքի միջոցով: Առաջնորդելով քեզ քո բարձրագույն «ես»-ի հետ կապ հաստատելու ճանապարհին՝ մենք ձգտում ենք ոգեշնչել և նպաստել քո կյանքի իմաստալից, տևական փոփոխություններին:

Mind Rise Hub | Հիմնադիր

ՄԱՐԻԱ ԼԵՈՆԻ

Գիտությունների Թեկնածու, Գիտաշխատող, Գրող

ԾԱՆՈԹԱՑԻՐ ՀԻՄՆԱԴՐԻ ՀԵՏ

Mind Rise Hub | Կյանքի Վերածրագրավորում

ՎԵՐՍՏԵՂԾԻՐ ՆՈՐ ԿՅԱՆՔ

Մեզ Հետ

bottom of page